Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ1/0592/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ- Անդրանիկ Մնացականյանին
/Գեղարքունիքի մարզ, գ. Գեղհովիտ, 1-ին փողոց, հա. 3 տուն/

Հասմիկ Մնացականյանին
Աննման Մնացականյանի
/Գեղարքունիքի մարզ, գ. Գեղհովիտ/


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Հակոբ Նվերի Ազիզյանի հայցի ընդդեմ Անդրանիկ Մնացականյանի, Ալյուտա Իվանյանի, Աննման Մնացականյանի, Հասմիկ Մնացականյանի և Զարինե Մնացականյանի, երրորդ անձինք` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում, Գեղհովիտի գյուղապետարան և Սամվել Վանիկի Գևորգյան, նոր չափերով տնամերձ հողամասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք` տնամերձ հողամասի նկատմամբ պատասխանողների սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է հրավիրված 2021 թվականի ապրիլի 12-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`