Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0184/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

02.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Քաղաքացիական գործով պատասխանող
Արայիկ Աշոտի Մանուկյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Գ. Միքայելյան փ., տուն 88
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Միքայելյան փ., տուն 88

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0184/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արայիկ Աշոտի Մանուկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արայիկ Աշոտի Մանուկյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Գ. Միքայելյան փ., տուն 88 և ՀՀ, ք. Երևան, Գ. Միքայելյան փ., տուն 88), սակայն ծրարները վերադարձվել են դատարան:
Դուք տեղեկացվում եք, որ 18.03.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց օրենքով սահմանված կարգով ուղարկելու համար:
Նշվածի հիմքով, Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2021 թվականի օգոստոսի 26-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 12:05-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`