Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15621/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/15621/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. Քրիստինե Սամվելի Ադամյանի
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<Կոնվերս Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Անահիդ Մադաթի Ադամյանի, Քրիստինե Սամվելի Ադամյանի և Բաբկեն Զոհրաբի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 20.05.2021թ, ժամը 12:30-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Օգանովի 2 շենք, 31 բնակարան
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան




Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15621/02/20

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«25» մարտի 2021 թվական ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ. Խաչատրյանի, քարտուղարությամբ Լ. Մխոյանի, նախնական դատական նիստում ըստ հայցի <<Կոնվերս Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Անահիդ Մադաթի Ադամյանի, Քրիստինե Սամվելի Ադամյանի և Բաբկեն Զոհրաբի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/15621/02/20 քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը.


Պ Ա Ր Զ Ե Ց

01.06.2020 թվականին <<Կոնվերս Բանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Անահիդ Մադաթի Ադամյանի, Քրիստինե Սամվելի Ադամյանի և Բաբկեն Զոհրաբի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 01.06.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել` 04.06.2020 թվականին:
12.06.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
28.07.2020 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, իսկ 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել, գտնում է, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին առանձին ակտի ձևով կայացված որոշումը երեք օրվա ընթացքում պետք է ուղարկել գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի <<Կոնվերս Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Անահիդ Մադաթի Ադամյանի, Քրիստինե Սամվելի Ադամյանի և Բաբկեն Զոհրաբի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/15621/02/20 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերն են.
ա) <<Կոնվերս Բանկ>> ՓԲ ընկերության և Անահիդ Մադաթի Ադամյանի միջև պարտավորաիրավական վարկային հարաբերությունների առկայությունը,
բ) 16.07.2014 թվականին <<Կոնվերս Բանկ>> ՓԲ ընկերության և Անահիդ Մադաթի Ադամյանի միջև կնքվել է թիվ 462493 N1C367561 <<Վարկային և երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի/հիփոթեքի>> պայմանագիր, որով Անահիդ Մադաթի Ադամյանին տրամադրվել է 19.220 ԱՄՆ դոլարի չափով տարեկան ԿԲՀՏ+6.25տոկոս տոկոսադրույքով վարկ, որը հավասար է 13 տոկոսի և 2.000 ՀՀ դրամ վարկի սպասարկման ամսական վճարի,
գ) Պատասխանող Անահիդ Մադաթի Ադամյանի կողմից նշված վարկն ստանալու հիմքով նշված վարկը վերադարձնելու պարտավորության առկայությունը,
դ) Պատասխանող Անահիդ Մադաթի Ադամյանի կողմից պարտքը վերադարձնելու համար որոշված ժամկետի խախտումը,
ե) պատասխանող` Անահիդ Մադաթի Ադամյանի պարտավորությունն ընկերության հանդեպ 23.05.2020 թվականի դրությամբ կազմում է 2.000 ՀՀ դրամ, որպես սպասարկման վարձ և 17.087,12 ԱՄՆ դոլար,
զ) ի ապահովումն վարկի և գրավի պայմանագրի՝ բանկի, վարկառուի և Բաբկեն Զոհրաբի Խաչատրյանի միջև կնքված 462493 N1C367561 պայմանագրի համաձայն՝ գրավադրվել է Արմավիրի մարզ, համայնք Մուսալեռ, Նարեկացի փողոց, թիվ 5 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը,
է) <<Կոնվերս Բանկ>> ՓԲ ընկերության նկատմամբ պատասխանող Անահիդ Մադաթի Ադամյանի պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը երաշխավորել է պատասխանող Քրիստինե Սամվելի Ադամյանը, որի հետ 16.07.2014 թվականին կնքվել է թիվ N350071 <<Սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության>> պայմանագիրը,
ը) պատասխանող` Անահիդ Մադաթի Ադամյանը ոչ պատշաճ է կատարել իր պարտավորությունները, առկա է պարտավորության խախտում և կետանց, և վարկային պայմանագրով կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանվել է տույժ,
թ/ պատասխանողներ` Անահիդ Մադաթի Ադամյանի և Քրիստինե Սամվելի Ադամյանի կողմից պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելը: Այսինքն՝ նշված պարտքի գումարը, ժամանակին վճարված լինելու կամ պարտավորությունները պատշաճ կատարած լինելը,
2.2) Ապացուցման ենթակա փաստերն են` «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ» կետերում արծարծված փաստերը:
2.3) Ապացուցման պարտականության սահմաններում հայցվորը պետք է ապացուցի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը» կետերում արծարծված փաստերը:
2.4) Ապացուցման պարտականության սահմաններում պատասխանողներ՝ Անահիդ Մադաթի Ադամյանը և Քրիստինե Սամվելի Ադամյանը պետք է ապացուցեն «թ» կետում արծարծված փաստերը, ինչպես նաև պատասխանող կողմը կարող է ապացուցել ի հակառակը հայցվորի:
2.5) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:
2.6) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
2.7 Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները և ապացույցները ներկայացնել մինչև 20.05.2021 թվականը:
2.8) Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ






Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`