Թիվ ԳԴ/0863/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Ռուզաննա Կարապետի Բալյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
05.04.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Ռուզաննա Կարապետի Բալյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշի 39 փ., տուն 19
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0863/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմեն Իսպիրյանի, Ռուզաննա Կարապետի Բալյանի, երրորդ անձ՝ Դիմիտրի Վոլոդյայի Իսպիրյան, Էմմա Դիմիտրիի Իսպիրյան՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0863/02/17 քաղաքացիական գործով 2021 թվականի մարտի 29-ին, ժամը 15:45-ին նշանակված դատական նիստը չի կայացել:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2021 թվականի օգոստոսի 02-ին, ժամը 15:30-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18
Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`