Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/33986/02/20 քաղաքացիական գործով Հովհաննես Քաջիկի Սարդարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33986/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14-ը հունվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանու իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Սասուն Յուրիկի Գրիգորյանի ընդդեմ Հովհաննես Քաջիկի Սարդարյանի, Արևիկ Գագիկի Մելիքյանի` անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառելու և վաճառքից գոյացած գումարից 9000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար հայցվորին տրամադրելու պահանջների մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Սասուն Յուրիկի Գրիգորյանը 01.12.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հովհաննես Քաջիկի Սարդարյանի, Արևիկ Գագիկի Մելիքյանի` անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառելու և վաճառքից գոյացած գումարից 9000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար հայցվորին տրամադրելու պահանջների մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ՝ դատավոր Գ․ Մազմանյանի/ 14.12.2020թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան 29.12.2020թ․, որը տրամադրվել է դատավորի աշխատակազմին 11.01.2021թ․:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ հայցվորը որոշմամբ մատնանշված հայցադիմումում առկա թերությունները վերացրել և այն դատարան կրկին ներկայացրել է եռօրյա ժամկետում` դատարանը գտնում է, որ հայցադիմումը պետք է դատարան ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացնելու օրը` 01.12.2020թ.:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Սասուն Յուրիկի Գրիգորյանի հայցն ընդդեմ Հովհաննես Քաջիկի Սարդարյանի, Արևիկ Գագիկի Մելիքյանի` անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառելու և վաճառքից գոյացած գումարից 9000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար հայցվորին տրամադրելու պահանջների մասին, ընդունել վարույթ, ընդունված համարելով այն սկզբնապես ներկայացնելու օրը` 01.12.2020թ.:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` +374 10201119

Էլ. փոստ`