Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8836/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

06.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Արաբկիր նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ կետ

Գործ ԵԴ/8836/02/21
<<06>> ապրիլի 2021թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանողներ՝ Սեյրան Հովհաննիսյանին, Նինա Հովհաննիսյանին, Գևորգ Հովհաննիսյանին, Նաիրա Հովհաննիսյանին,
Ալվարդ Երանյանին, Սոնա Հովհաննիսյանին, Նինա Հովհաննիսյանին, Գևորգ Հովհաննիսյանին
/ք.Երևան, Նոր Նորք, Միկոյան 19շ., բն. 12/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արմեն Դանիելյան) 12.03.2021թ. որոշմամբ վարույթ է ընդունվել <Սիլ Ինշուրնս> ԱՓԲԸ-ի ներկայացուցչի հայցն ընդդեմ Սեյրան Հովհաննիսյանի, Նինա Հովհաննիսյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Նաիրա Հովհաննիսյանի, Ալվարդ Երանյանի, Սոնա Հովհաննիսյանի, Նինա Հովհաննիսյանի, Գևորգ Հովհաննիսյանի` բաժինը բնեղենով առանձնացնելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որպիսի որոշումը և հայցն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել են Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-23-93-93

Էլ. փոստ`