Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ԵԴ/8981/02/21

07.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/8981/02/21




ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.03.2021թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանս, ծանոթանալով Աստղիկ Տիգրանի Մուրադյանի կողմից ներկայացված դիմումին և կից փաստաթղթերին

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Աստղիկ Տիգրանի Մուրադյանը 10.03.2021 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ անձին մահացած ճանաչելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Գ. Թորոսյանիս, դիմումը դատական կազմին հանձնվել է 15.03.2021 թվականին:
Ծանոթանալով դիմումին և կից փաստաթղթերին՝ գտնում եմ, որ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, չկան դիմումի ընդունումը մերժելու կամ դիմումը վերադարձնելու հիմքեր, հետևաբար դիմումը պետք է ընդունել վարույթ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Աստղիկ Տիգրանի Մուրադյանի դիմումն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2021 թվականի մայիսի 26-ին ժամը 16:20-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, դահլիճ 5):
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`