Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ4/0103/02/13 քաղաքացիական գործով պատասխանող Հայարփի Եղիազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 78-րդ հոդվածի 7-րդ մաս


Քաղաքացիական գործով պատասխանող
Հայարփի Եղիազարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունքի մարզ, գ. Գեղամավան

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ4/0103/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գևորգ Ռազմիկի Եղիազարյանի, Ռազմիկ Եղիազարյանի, Քնարիկ Եղիազարյանի, Կարինե Օհանյանի, Հայարփի Եղիազարյանի, Սևակ Եղիազարյանի, Մանուկ Եղիազարյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ4/0103/02/13 քաղաքացիական գործով 2021 թվականի փետրվարի 01-ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի օգոստոսի 19-ին, ժամը՝ 11:25-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող`Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`