Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0001/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցում

08.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ25Ե______________
Գործ N ՍնԴ/0001/02/21
06 ապրիլի 2021թ.



Պատասխանող՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի
տնօրեն Տիգրան Սանասարյանին
/հասցեն՝ ք.Երևան, Կորյունի փող., շենք 23/
stg72@mail.ru
/ք. Երևան, Բուզանդի փող., 87 շենք, 85 տարածք/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 21.01.2021թ. կայացրած որոշմամբ վարույթ է ընդունվել Վալենտին Սարգսյանի ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրերն անվավեր ճանաչելու ու Երևան քաղաքի Կորյուն փողոցի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքը վերացնելու պահանջների մասին հայցադիմումը:
Գործով նախնական դատական նիստը նշանակված է 2021թ. մայիսի 04-ին ժամը 12:00-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, դատական նիստերի թիվ 3 դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող և համապատասխան լիազորագրով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 147-րդ հոդվածի համաձայն, Ձեր կամ Ձեր ներկայացուցչի կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Հ.Աղաքարյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր., 7

Հեռ..` +374 98 750518

Էլ. փոստ`