Թիվ ԳԴ4/1280/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
08.04.2021
Պատասխանող-Անդրանիկ Հրանտի Մարգարյանին
Երրորդ անձ- Լուսինե Լևիկի Մարգարյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Լճաշեն, 1-ին փողոց, 3-րդ նրբ., տուն հա. 1./
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության հայցի ընդդեմ Անդրանիկ Հրանտի Մարգարյանի, երրորդ անձ՝ Լուսինե Լևիկի Մարգարյան, անշարժ գույքից բաժին առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է հրավիրված 2021 թվականի հունիսի 08-ին` ժամը 14:30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող, երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում` ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`