Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7072/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/7072/02/20 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

երրորդ անձ՝ Օֆելյա Սարգսյանին
ՀՀ, Տավուշի մարզ, գ.Բագրատաշեն, 12փ., 17 տուն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդդեմ Գարեգին Ռազմիկի Սարգսյանի, երրորդ անձանց՝ Ռազմիկ Սարգսյանի, Ռիտա Սարգսյանի, Օֆելյա Սարգսյանի, Գևորգ Սարգսյանի, բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2021 թվականի հունիսի 24-ին, ժամը 14:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Դատավորի օգնական Ա.Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`