Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ԵԴ/8705/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/8705/02/20




ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.03.2021թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ. Թորոսյանի, քննության առնելով Արմինե Մուշեղի Մելքումյանի դիմումը՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԴ/8705/02/20 քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արմինե Մուշեղի Մելքումյանը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.09.2020 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, միաժամանակ թիվ ԵԴ/8705/02/20 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության ավարտը:
ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը 29.03.2021 թվականին դատարան է վերադարձրել քաղաքացիական գործը նշելով, որ փորձաքննության կատարումը թողնվել է անկատար փորձաքննվողի չներկայանալու հիմքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնու-թյամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննությունը թողնվել է անկատար, դատարանը գտնում է, որ վերացել է սույն գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը, ուստի թիվ ԵԴ/8705/02/20 քաղաքացիական գործի կասեցված վարույթը պետք է վերսկսել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Ըստ դիմումի Արմինե Մուշեղի Մելքումյանի՝ քաղաքացուն անգործունակ ճանա-չելու պահանջի մասին, թիվ ԵԴ/8705/02/20 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործի քննությունը նշանակել 2021 թվականի հունիսի 15-ին ժամը 15:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ըդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40, դահլիճ 5):
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`