Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵՇԴ/0071/04/17 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

09.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանին
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Պարտապան «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ին
Հասցե՝ ք.Երևան, Բագրատունյաց 11 ա, բն. 19 ա

Պարտատեր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին
Հասցե՝ ք.Երևան, Աբովյան փ. 66

Պարտատեր «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին
Հասցե՝ ք.Երևան, Վ. Սարգսյան 26/1

Պարտատեր «Հավաքական թիմերի կենտրոն» ՓԲԸ-ին
Հասցե՝ ք.Երևան, Ծիծեռնակաբերդ Սպորտ Ավան

Պարտատեր «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին
Հասցե՝ ք.Երևան, Ա. Արմենակյան 127

Պարտատեր ՀՀ ՊԵԿ-ին
Հասցե՝ ք.Երևան, Մ. Խորենացի 3,7

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/0071/04/17 սնանկության գործը՝ ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի ընդդեմ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 20.05.2021թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության քննարկմանը /սնանկ. օրենք 89/:
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410) 74-28-20 , snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:





ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (+37410) 74-28-20

Էլ. փոստ`