Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/36227/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/

Մարինե Հովհաննեսի Այգունյանին

/ ք.Երևան, Նոր Արեշ 36 փող., 17 տուն/

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/36227/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոզա Հմայակի Արշակյանի ընդդեմ Արտուշ Կոստանտինի Աբրահամյանի, Էդգար Լևոնի Աբրահամյանի, Թաթուլ Արշավիրի Աբրահամյանի, Լևոն Վաղինակի Աբրահամյանի, Կարապետ Արտուշի Աբրահամյանի, Կարեն Ստեփանի Աբրահամյանի, Նելլի Արշավիրի Աբրահամյանի, Սաթենիկ Արտուշի Աբրահամյանի, Սեդա Մկրտչի Աբրահամյանի, Ստեփան Կարենի Աբրահամյանի, Փառանձեմ Լևոնի Աբրահամյանի, Մարինե Հովհաննեսի Այգունյանի, Գևորգ Գոռի Գևորգյանի, Մնացական Դանիելի Դավոյանի, Ռիմա Իշխանի Հակոբյանի, Նաթելա Ազատի Մաղաքյանի, Արսեն Շահենի Նիկողոսյանի, Սեդա Գեղամի Պարոնյանի, Արմինե Լիպարիտի Օհանյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի մայիսի 03-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Է.ՄԱԹԵՆՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` +37410576613

Վեբ կայք` http://www.datalex.am/?app=AppCaseSearch

Էլ. փոստ`