Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍՆԴ/0109/02/20 քաղաքացիական գործով «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ վերաբերյալ դատական ծանուցագիր

09.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
«ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ»
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
(Հասցե`քաղաք Երևան, Ռուբինյանց 28)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2020 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ թիվ ՍՆԴ/0109/02/20 քաղաքացիական գործով ըստ Ասյա Մուրադի Մուրադյանի ընդդեմ «Ռեդուտ Ասետ Մենեջմենտ Կոմպանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Ժորա Գևորգյանի, Լևոն Գևորգյանի և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ գործարքներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, նշանակվել է նախնական դատական նիստ:
Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի մայիսի 20-ին, ժամը՝ 12:00-ին, քաղաք Երևան, Օտյան 53/2 հասցեում:
Դուք՝ որպես պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենասգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալու դատավարական հետևանքը, մասնավորապես, համաձայն վերոնշյալ հոդվածի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ


Ներկայացեք անձը հաստատող փաստաթղով:
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2, Հեռախոս` (010) 74-28-30


Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410 74-28-30

Էլ. փոստ`