Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

09.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Բելլա Գրիգորյանին
(Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 8-րդ նրբ., 10 տուն)


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2021թ թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող Վիգեն Գրիգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Հայցն առանց քննության թողնելու մասին» 02.02.2021 թվականի թիվ ԵԴ/30119/02/19 որոշման դեմ, քաղաքացիական գործով ըստ հայցի Բենիամին Գրիգորյանի, Նարինե Գրիգորյանի, Արտյոմ Գրիգորյանի և Բելլա Գրիգորյանի ընդդեմ Վիգեն Գրիգորյանի՝ պատասխանողի գործողությունները իրավունքը չարաշահող բնույթի ճանաչելու պահանջի մասին:
Հայցվոր Բելլա Գրիգորյանի վերջին հայտնի բնակության վայրը` Կոտայքի մարզ, գ. Արագյուղ 8-րդ նրբ., 10 տուն հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`