թիվ ԵԴ/ 7377/02/20 քաղաքացիական գործով «Սեյֆ Հաուս» ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր
09.04.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 7377/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սմբատ Քարտաշյանի ընդդեմ «Սեյֆ Հաուս» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
«Սեյֆ Հաուս» ՍՊԸ-ին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
«Սեյֆ Հաուս» ՍՊԸ-ի հաշվառման հասցեն է ք. Երևան, Տ. Մեծի 40 շենք, բն. 59:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`