Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8599/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի հոդվածի 6-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/8599/02/19
<<12>> ապրիլի 2021թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Գայանե Միշայի Սահակյանին
/ՀՀ, ք. Երևան, Քաջազնունու փող., 11, բն.52/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Գևորգ Թոռնիկի Հարությունյանի ընդդեմ Գայանե Միշայի Սահակյանի, երրորդ անձինք՝ Գայանե Յուրիկի Մարգարյանի, Սերոբ Սոսի Գրիգորյանի, Արամ Սոսի Գրիգորյանի, Անի Սոսի Գրիգորյանի՝ Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի 11 շենքի թիվ 52 հասցեում գտնվող անշարժ գույքից Գայանե Միշայի Սահակյանի բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի <<19>>-ին, ժամը՝ <<15:15>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ մայիսի 13-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է և նշանակվել է այլ հերթի՝ դատավոր Հ.Շահնազարյանի դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց 2021 թվականի վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով:

Հարգանքով`


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374-10-33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`