Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/25975/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դիանա Մկրտչի Այվազյանին
ՀՀ, ք. Երևան, Հաղթանակի 9 փողոց տուն 20

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/25975/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Մարտիրոս Սամսոնի Այվազյանի, Արեգնազ Վարազդատի Աճեմյանի, Աննա Միշայի Այվազյանի, Գևորգ Մկրտչի Այվազյանի, Գրիգոր Դիմարիկոսի Այվազյանի, Դիաննա Մկրտչի Այվազյանի, Միշա Սամսոնի Այվազյանի, Մխիթար Մարտիրոսի Այվազյանի, Նարեկ Մարտիրոսի Այվազյանի, Սամսոն Մկրտչի Այվազյանի, Վահե Միշայի Այվազյանի, Տաթևիկ Միշայի Այվազյանի, Լիլիթ Միսակի Եղիազարյանի, Կարինե Ջանիբեկի Հակոբյանի, Անուշ Վարազդատի Մկրտչյանի` անշարժ գույքը վերադարձնելու և պատասխանողներին վտարելու պահանջների մասին:
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/25975/02/20 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 06.04.2021թ. կայացրել է որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Նախնական դատական նիստը կկայանա 2021 թվականի մայիսի 20-ին ժամը 10:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:

Դատավորի գործավար Էվելինա Փանոսյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` +374 010 57-69-55

Էլ. փոստ`