Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2438/05/20 վարչական գործով հրապարակային ծանուցում

12.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89


Արմեն Մարտիրոսյանին
Հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, 6 շ., 93 բն.

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/2438/05/20 վարչական գործով ըստ հայցի Արմեն Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա.Մնացականյանի 12.02.2020 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 404422/03 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 29.09.2020 թվականի վճռի դեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը տեղափոխվել և նշանակվել է 2021 թվականի մայիսի 20-ին ժամը 10:10-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 20-10-89

Էլ. փոստ`