Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին /ք. Երևան, Պարոնյան փող., Ազգագրական թաղ., շենք թիվ 2/

12.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



Տեղեկացվում է Ձեզ, որ «Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության ընդդեմ պատասխանող «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Փայլակ Հայրոյի Հայրապետյանի, «Ակվամարին Լայթ» ՍՊ ընկերության, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Արսեն Վասիլի Չիտչյանի, Աշոտ Արշիկի Սուքիասյանի, «Զորագյուղ» արտադրական կոոպերատիվի` պարտավորության դադարման հիմքով գրավը դադարած ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը 24.03.2021թ-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթ(դատավոր` Գ. Ավագյան):
Ըստ հայցի «Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության ընդդեմ պատասխանող «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Փայլակ Հայրոյի Հայրապետյանի, «Ակվամարին Լայթ» ՍՊ ընկերության, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Արսեն Վասիլի Չիտչյանի, Աշոտ Արշիկի Սուքիասյանի, «Զորագյուղ» արտադրական կոոպերատիվի` պարտավորության դադարման հիմքով գրավը դադարած ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0034/02/21 քաղաքացիական գործով կիրառվել է քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու կանոններ:

Վերոնշյալ գործով «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվը հանդիսանում է որպես պատասխանող:

Միաժամանակ տեղեկացնում ենք հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի համաձայն 7-րդ կետի համաձայն`
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից::

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
7. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
8. Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:

Կից ուղարկվում է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու կանոններ կիրառելու մասին և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին 24.03.2021թ. որոշումները՝ «8» թերթից, ինչպես նաև հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`