Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ3/0053/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասությանն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՇԴ3/0053/02/15
02.04.2021թ.
Ե----------
Պատասխանող` Ավագ Վարազդատի Մեծոյանին
/Շիրակի մարզ, գ. Լուսաղբյուր, 4-րդ փողոց, տուն 11/

2021 թվականի հունիսի 24-ին ժամը 10:00-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք.Գյումրի, Անկախության հր. 7, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/ քննվելու է քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Գյումրու տարածքային հարկային տեսչության ընդդեմ Ավագ Վարազդատի Մեծոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք պատասխանողի կողմում՝ Վարազդատ Մեծոյի Մեծոյան, Արմանուշ Մանուկի Մանուկյան, Լալա Կնյազի Հովսեփյան, Վարազդատ Ավագի Մեծոյան, Արմանուշ Ավագի Մեծոյան, Ինգա Ավագի Մեծոյան՝ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թ.-ի օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան՝ դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին՝
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի կողմից ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա՝ պատասխանն ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Խնդրվում է ներկայանալ դատաքննությանը անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թ.-ի օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` Ձեր կողմից դատաքննությանը չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և վեճը կարող է լուծվել Ձեր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

Դատավորի օգնական` Անահիտ Հախվերդյան

Հասցե` ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`