Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/18860/02/20 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/18860/02/20 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` Սվետա Գարուշի Սիմոնյանին
/ ք. Երևան, Կովկասյան փող. 102 /


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/18860/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Գրետա Գրիգորի Հարությունյանի, Սուսաննա Գրիգորի Ղրմաջյանի ընդդեմ Արաքսյա Մեսրոպի Պետրոսյանի, Աշոտ Մեսրոպի Պետրոսյանի, Վալյա Մեսրոպի Պետրոսյանի, Էլմիրա Գրիգորի Անտոնյանի, Սվետա Գարուշի Սիմոնյանի, Արշալույս Գեորգիի Ղազազյանի, Գևորգ Խաչատուրի Անտոնյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ բաժինը որոշելու պահանջի մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 16.06.2021 թվականին, ժամը 12:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`