Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/0234/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 3-րդ մաս

Համլետ Ղարիբյանին
(Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Երևանյան փող., 3/3)
(Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Րաֆֆու փող., 37 տուն)

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Սիսակյանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ/0234/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Գլխավոր Դատախազության ընդդեմ Համլետ Բաբկենի Ղարիբյանի՝ բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու,ինչպես նաև շուկայական գնով բաժինը կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 10-ին, ժամը` 12:00-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Հրազդան, Միկրոշրջան թղմ., 13-րդ փող., 1/1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 2, հեռ.՝ 0223-2-69-38:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
Պարզաբանվում է նաև, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ. ՑԱԿԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թղմ. 13 փող., 1/1

Հեռ..` +374223 2-69-38

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`