Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/1908/02/21 քաղաքացիական գործով Աննա Սայաթի Եսայանի վերաբերյալ ծանուցագիր

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԴԴ 9.1

Աննա Սայաթի Եսայանին
/ք. Երևան, Մոլդովական փող., 29/5 շ., 67 բն./


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/1908/02/21 քաղաքացիական գործը ըստ հայցի` “Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Էդգար Սայաթի Եսայանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Աղունիկ Վլադիմիրի Փիլոսյանի, Աննա Սայաթի Եսայանի` բաժնեմասի առանձնացման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/1908/02/21 քաղաքացիական գործով 28.04.2021թ.–ին, ժամը 15:20-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև qanaqer-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ:

Առդիր` որոշումը` 01 թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ․ ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` 010201119

Էլ. փոստ`