Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/30778/02/20 քաղաքացիական գործով Հայկ Հարությունյանի վերաբերյալ ծանուցագիր

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը





ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, Հեռ. 20-11-19

ԴԴ 9.1/Ե-

Հայկ Հարությունյանին
/ՀՀ, քաղաք Երևան, Ֆուչիկի 13 շենք, բնակարան 25/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/30778/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Գագիկի Պողոսյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի, երրորդ անձ «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲԸ-ի, Միշա Ջանիբեկի Աբրահամյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Տվյալ դեպքում դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, ուստի Դուք ծանուցվում եք վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու Ձեր իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2021թ. ապրիլի 26-ին, ժամը 14։20-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /Քանաքեռ նստավայր, հասցե՝ Թբիլիսյան խճ. 3/9, դահլիճ 8/:

Առդիր՝ հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը « » էջից։

ԴԱՏԱՎՈՐ Ս.ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` 010201119

Էլ. փոստ`