Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/35768/02/20 քաղաքացիական գործով Ալեքսանդր Սերգեյի Շաշիկյանի վերաբերյալ ծանուցագիր

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35768/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19-ը մարտի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Պավել Վախտանգի Սիրադեղյանի հայցն ընդդեմ Ալեքսանդր Սերգեյի Շաշիկյանի, Հակոբ Ալեքսանդրի Շաշիկյանի, երրորդ անձ Երևան համայնքի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Պավել Վախտանգի Սիրադեղյանը 17.12.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ալեքսանդր Սերգեյի Շաշիկյանի, Հակոբ Ալեքսանդրի Շաշիկյանի, երրորդ անձ Երևան համայնքի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2020թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցադիմումի պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

Պավել Վախտանգի Սիրադեղյանի հայցն ընդդեմ Ալեքսանդր Սերգեյի Շաշիկյանի, Հակոբ Ալեքսանդրի Շաշիկյանի, երրորդ անձ Երևան համայնքի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով 2021 թվականի ապրիլի 30-ին, ժամը 14։10-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, նիստերի դահլիճ 8/ նշանակել նախնական դատական նիստ:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` 010201119

Էլ. փոստ`