Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2596/02/21 քաղաքացիական գործով Փայլակ Իշխանի Հակոբյանի վերաբերյալ ծանուցագիր

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2596/02/21
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

23-ը մարտի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի ընդդեմ Փայլակ Իշխանի Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն 25.01.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Փայլակ Իշխանի Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2021թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցադիմումի պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի հայցն ընդդեմ Փայլակ Իշխանի Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով 2021 թվականի մայիսի 03-ին, ժամը 14։50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, նիստերի դահլիճ 8/ նշանակել նախնական դատական նիստ:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` 010201119

Էլ. փոստ`