Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ թիվ ԵԷԴ/0451/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/



Ոսկեհատ Ստեփանի Թումասյանին
/ՀՀ, ք.Երևան, Նոր Արեշ 2-րդ փող., 16 տուն/

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԷԴ/0451/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Ոսկեհատ Ստեփանի Թումասյանի, Անդրանիկ Արմենի Բունիաթյանի ընդդեմ Արմեն Խաչիկի Բունիաթյանի, Հարություն Խաչիկի Բունիաթյանի և Համեստ Բունիաթյանի` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու, Նոր-Արեշ 2-րդ փողոց, 13/1 հասցեի տունը և հոսամասը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Համեստ Բունիաթյանի ընդդեմ Անդրանիկ Բունիաթյանի` անշարժ գույքի մեջ պատասխանողի բաժնեմասի չափը որոշելու և այդ գույքի հիմնական վերակառուցման վրա ծախսված դրամական միջոցները վերադարձնելու պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու
վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Հայտնում ենք Ձեզ, որ դատավոր Լ.Գրիգորյանի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով դատական նիստը կկայանա 2021 թվականի ապրիլի 16-ին, ժամը 10:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՄԱԹԵՆՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` +37410576613

Վեբ կայք` http://www.datalex.am/?app=AppCaseSearch

Էլ. փոստ`