Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ թիվ ԵԴ/30235/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

0008, ք.Երևան, Մ.Խորենացի 162 Ա
Հեռ. (0037410) 57-66-13



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Քաղաքացիական գործով պատասխանող`
Արտուր Յուրիի Պողոսյանին
/ք. Երևան, Չեխովի 10/1շ., 17 բն. /

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/30253/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Աշոտ Արթուրի Պողոսյանի ընդդեմ Յուրի Զավենի Պողոսյանի, Նինա Աշավիրի Պողոսյանի, Արտուր Յուրիի Պողոսյանի, Արմեն Յուրիի Պողոսյանի` Երևան քաղաքի Չեխովի 10/1 շենքի թիվ 17 հասցեում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների վերաբերյալ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Միաժամանակ հայտնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Է.ՄԱԹԵՆՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` +37410576613

Վեբ կայք` http://www.datalex.am/?app=AppCaseSearch

Էլ. փոստ`