Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0034/04/13 սնանկության գործով դատական նիստ նշանակելու մասին ծանուցում:

15.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 95-րդ հոդվածով

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տ.Փոլադյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/0034/04/13 սնանկության գործն ըստ դիմումի Իզգի Մեսրոպի Էդիպի ընդդեմ "Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ" ՓԲԸ՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով "Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ" ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի կողմից 05.08.2020 թվականին ներկայացվել է վերջնական հաշվետվություն և միջնորդություն սույն սնանկության գործի վարույթը <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի կարգով ավարտելու մասին, որի վերաբերյալ ներկայացվել է առարկություն:
Համաձայն << Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ քննարկումը կկայանա 2021 թվականի հունիսի 14-ին, ժամը 14:00-ին, Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան /նստավայր՝ ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2:

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 74-22-33

Էլ. փոստ`