Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ/1649/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/1649/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
պատասխանող՝ Տատյանա Արմենի Մարդանյանին
Հասցեն՝ ՀՀ , Արարատի մարզ, գ. Արևշատ, Բաղրամյան փ., տ. 2

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 01.07.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/1649/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Համլետ Արտյոմի Հարությունյանի հայցն ընդդեմ Վարդկես Հարութի Հայրապետյանի, Արաքսի Մարգարի Փանոսյանի, Սուսաննա Հրաչիկի Հայրապետյանի, Իրինա Հրաչիկի Հայրապետյանի, Մելինե Արմենի Կարապետյանի, Վիկտորյա Վազգենի Բաղդասարյանի, Աննա Հրաչիկի Բաղդասարյանի, Վարդգես Հրաչիկի Բաղդասարյանի, Տատյանա Արմենի Մարդանյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի հունիսի 03-ին, ժամը 09:40-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Արևշատ, Բաղրամյան փ., տ. 2 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ ՙտեղափոխված՚ նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան

Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`