Թիվ ԵԴ/31381/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
16.04.2021
Թիվ ԵԴ/31381/02/20 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Սուսաննա Հարությունյանին
/հասցեն` ք. Երևան, Կուրղինյան փողոց 27 շենք, 48 բն/
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան որպես պատասխանող քաղաքացիական գործով ըստ հայցի Աբրահամ Ժոզեֆի Բոյմուշակյանի ընդդեմ Սուսաննա Հարությունյանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2021թ. մայիսի 26-ին` ժամը 11:20-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Հ.Ներսիսյան 10, /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 243635
Էլ. փոստ`