Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ1/0123/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

16.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

Երրորդ անձ՝ Կարեն Ռոբերտի Բալայանին
(ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Ձորքի 5/18 Ա)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Գրետա Առաքելյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի (երրորդ անձ՝ Կարեն Ռոբերտի Բալայան)՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորքի թիվ 5 շենքի 18 բնակարանի Ռոբերտ Եղիշի Բալայանի անունով սեփականության իրավունքի գրանցումը մասնակի՝ 17,27 քմ չափով (մակերեսը) անվավեր ճանաչելու և Կադաստրի կոմիտեի աշխատակազմին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորքի թիվ 5 շենքի 18 բնակարանի պետական գրանցումը՝ (թիվ 1407599 սեփականության իրավունքի վկայական) հատակագծի և մակերեսի մեջ ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայա-նա 2021 թվականի ապրիլի 26-ին ժամը 15:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, դատական նիստերի թիվ 22 դահլիճ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն 1.Կողմերն իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին. 5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները. 6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ. 7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը. 8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։ 2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ։ 3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր՝ Ռ. Մ Ա Խ Մ ՈՒ Դ Յ Ա Ն

Հասցե` ք․ Երևան Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 44-71-21

Էլ. փոստ`