Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0905/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Գրասենյակ` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, դատավորի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն՝ l.hovhannisyan@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0905/02/20
<<16>> ապրիլի 2021թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Հրանուշ Յուրիկի Հարությունյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Մեխանիզատորների փողոց, թիվ 25 բնակարան/


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0905/02/20
ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ`
դատավոր՝ Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ՝ Ա. Գևորգյանի

2021 թվականի մարտի 23-ին (ք. Թալին)
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Քրիստինե Յուրիկի Հարությունյանի, Արևիկ Սերյոժայի Ալիխանյանի, Սոնա Յուրիկի Հարությունյանի, Հրանուշ Յուրիկի Հարությունյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքի Մեխանիզատորների փողոցի թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքից Պարտապան Քրիստինե Յուրիկի Հարությունյանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ2/0905/02/20 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
12.11.2020 թվականին Հայցվոր(ներ)ը (ներկայացուցիչը) դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ վերը նշված պահանջով:
Դատարանի 23.11.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվել է օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 22.01.2021 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Դատարանի 11.02.2021 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստը կայացել է գործին մասնակցող անձանց (ներկայացուցիչների) բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ, 147-րդ իրավադրույթների պահանջներից:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների (և (կամ) դրանց բացակայության) հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով՝ եկավ հետևյալ եզրահանգման.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն.
«1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
2. Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն.
«1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն: 2. Նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: 3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն: 4. Նոտարական գործողության արդյունքով նոտարի հաստատած փաստն ապացուցման ենթակա չէ, եթե նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով, կամ նոտարական գործողությունը չի ճանաչվել ոչ իրավաչափ` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: 5. Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ` 1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով. 2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով. 3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա: 6. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որևէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն.
«1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: 2. Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: 3. Պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը: 4. Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել: 5. Գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը: 6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: 2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք: 3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ 4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի համաձայն.
« 1. Առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`
1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, 2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, 3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, 4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, 5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը, 6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը, 7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, 8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, 9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, 10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, 11) գործին մասնակցող անձանց միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքննելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը, 12) որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, 13) քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար: 3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել մինչև չորս ժամ անվճար հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն.
«1. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը: 4. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը: 5. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով: 6. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»:
Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով քննարկվող հարցին, գտել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից: Ապացուցման պարտականությունը բաշխելու նորմերը կազմված են ընդհանուր և հատուկ կանոններից: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը ձևակերպված է [նախկինում] գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետում [ներկայումս գործող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասում], որի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը [Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով]: Բացի նշված ընդհանուր կանոնից, գոյություն ունեն նաև ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոններ, որոնք սահմանված են նյութական և դատավարական օրենսդրության նորմերով: Ընդ որում, ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքից և իր տրամաբանությամբ հանգում է հետևյալին. քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
ՀՀ սահմանադրական դատարանը, իր 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ «չի ապացուցում նա, ով ժխտում է» կանոնն ապացուցման բեռը բաշխելու ընդհանուր կանոնի անկյունաքարերից մեկն է: Կանոնի կարգավորիչ նշանակությունն այն է, որ բացառում է հակառակ կողմի վկայակոչած փաստի բացակայությունն ապացուցելու պարտականությունը: Անձը կարող է առարկել պահանջի կամ մյուս կողմի ներկայացրած առարկության դեմ ինչպես դրա հիմքում դրված հանգամանքները պարզապես ժխտելով (պարզ, իրավաբանական կամ ապացուցողական փաստերով չհիմնավորված առարկություն), այնպես էլ որոշակի հանգամանքներ վկայակոչելով (որակյալ կամ իրավաբանական կամ ապացուցողական փաստերով հիմնավորված առարկություն)։ Հետևաբար, այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձն առարկում է պահանջի կամ մյուս կողմի ներկայացրած առարկության հիմքում դրված փաստերի դեմ՝ պարզապես դրանք ժխտելով, առանց իրավաբանական կամ ապացուցողական այլ փաստեր վկայակոչելու, նրա վրա չի կարող դրվել տվյալ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն։
Այլ կերպ՝ պահանջի կամ առարկության հիմքում դրված փաստերը ժխտելու պարագայում ապացուցման բեռը կրում է այն կողմը, ով պնդում է որոշակի իրավաբանական կամ ապացուցողական նշանակություն ունեցող փաստի առկայությունը, այլ ոչ թե ժխտումը (տե՛ս թիվ ԳԴ/0966/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.04.2020 թվականի որոշումը):
Վերը նշված իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, իսկ գործին մասնակցող անձանց բացակայության պարագայում հնարավոր չի եղել պարզել, թե արդյո՞ք վերջիններս չեն ցանկանում կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով: Միաժամանակ Դատարանը որոշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը և քննարկել է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, մասնավորապես՝ գործին մասնակցող անձինք կարող են ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնել մինչև 22․04.2021 թվականը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ uեփականության մնացած մաuնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր uեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն oրենuգրքի 197-րդ հոդվածին համապատաuխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնել եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի համաձայն` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:
Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է այն իրավական հարցին, թե երբ է կարելի պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով վաճառել: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`
1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,
2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,
3. պարտատերն ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,
4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (տե՛ս թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):
Սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը (ապացուցման առարկան), որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից, հետևյալ փաստերն են. ա) ընդհանուր սեփականության համապատասխան մասնակցի (պարտապանի)` պարտատիրոջ նկատմամբ չկատարված պարտավորություններ ունենալու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), բ) վեճի առարկա անշարժ գույք(եր)ը Պատասխանողների համատեղ և (կամ բաժնային) սեփականությունը հանդիսանալու փաստը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), գ) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար այլ գույքն անբավարար լինելու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), դ) միաժամանակ այն դեպքում, երբ պարտապանն առարկում է նշված փաստի դեմ, վերջինս է կրում այլ գույքի առկայությունն ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստի վիճելի լինելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքները, ե) առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու հանգամանքները (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), զ) պարտատիրոջ կողմից ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պահանջ ներկայացնելու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), է) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը): Ապացուցման կարիք չունեցող փաստեր սույն գործով, ըստ էության, առկա են, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Հովհաննիսյան) 20.02.2020 թվականի թիվ ԱՐԱԴ2/0323/02/19 օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 57-րդ, 60-63-րդ, 67-րդ, 165-167-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ԱՐԱԴ2/0905/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2021 թվականի ապրիլի 22-ին` ժամը «14:30»-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
2. Սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը.
2.1. Ա) ընդհանուր սեփականության համապատասխան մասնակցի (պարտապանի)` պարտատիրոջ նկատմամբ չկատարված պարտավորություններ ունենալու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), բ) վեճի առարկա անշարժ գույք(եր)ը Պատասխանողների համատեղ և (կամ բաժնային) սեփականությունը հանդիսանալու փաստը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), գ) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար այլ գույքն անբավարար լինելու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), դ) միաժամանակ այն դեպքում, երբ պարտապանն առարկում է նշված փաստի դեմ, վերջինս է կրում այլ գույքի առկայությունն ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստի վիճելի լինելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքները, ե) առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու հանգամանքները (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), զ) պարտատիրոջ կողմից ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պահանջ ներկայացնելու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), է) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը):
2.2. ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Հովհաննիսյան) 20.02.2020 թվականի թիվ ԱՐԱԴ2/0323/02/19 օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:
2.3. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը մինչև 22․04․2021 թվականը:
3. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ,ք. Թալին, Խանջյան 13

Հեռ..` ,0249-2-21-61

Էլ. փոստ`