ԱՎԴ/0051/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
16.04.2021
Պատասխանող` Արևիկ Ղարիբյանին
Հասցե՝ ՀՀ , Արարատի մարզ, գ. Այգեզարդ
Ուղարկվում է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բաղմանյան) թիվ ԱՎԴ/0051/02/08 քաղաքացիական գործով 12.04.2021 թվականի «Հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը:
Տեղեկացվում եք նաև, որ սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 14-ին, ժամը 11։50-ին՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի՝ գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը։
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատավորի օգնական Ք․ Գասպարյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Հերացու 26/31
Հեռ..` (0236)4-53-50
Էլ. փոստ`