Թիվ ԱՎԴ/2714/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.04.2021
Պատասխանող` Նիկոլայ Դավիդյանին
Հասցե՝ Արարատի մարզ, գ. Ոստան
Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) վարույթում գտնվող թիվ ԱՎԴ/2714/02/20 քաղաքացիական գործով ((ըստ հայցի Կարինե Խաչատրյանի ընդդեմ Նիկոլայ Մակարի Դավիդյանի, Սեդա Ռուբենի Դավիդյանի, Մակար Նիկոլայի Դավիդյանի՝ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին ) 2021 թվականի ապրիլի 26-ին, ժամը 14:20-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայանալու` դատավորի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով։
Հաջորդ նախանական դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 19-ին, ժամը 14:20-ին՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատավորի օգնական Ք. Գասպարյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Հերացու 26/31
Հեռ..` (0236)4-53-50
Էլ. փոստ`