Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍԴ/0257/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

19.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող Լյուդմիլա Սամվելի Առաքելյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․Կապան, Շինարարների փո․ 5/30

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և կիրառվել պարզված վարույթ, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ:
Նշված որոշման համաձայն՝ վճիռը կհրապարակվի 13.07.2021թ.:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղ. օր-ի 139 հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ դուք պարտավոր եք սույն որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում, դատարան և գործին մասնակցնող այլ անձանց ներկայացնել հայցադիմումի պատասխանը և դրան կից Ձեր առարկությունները հիմնավորող ապացույցները և պատասխանը կից փաստաթղթերով հայցվորին և գործին մասնակցնող այլ անձանց ուղարկելը հավաստող փաստաթուղթը /փոստային անդորրագիրը/:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կապանի նստավայրում (ՀՀ, ք. Կապան, Մ.Ստեփանյան 3/2):
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումները, ծանուցումը):
Պարզաբանվում է նաև, որ Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Իսկ Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ այն փաստացի չստանալու դեպքում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային սույն ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրվան հաջորդող օրվանից սկսած ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Դատավորի օգնական Հ.Առաքելյան

Հասցե` ք․Կապան

Հեռ..` +374 0285 5 29 59

Էլ. փոստ`