Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/27232/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

19.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԹԻՎ ԵԴ/27232/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ Սամվել Մկրտչյանին
ք. Երևան, Սիսակյան 22շ. բն. 48
Հայցվոր՝ Գրիշա Մկրտչյանին
ք. Երևան, Սիսակյան 22շ. բն. 48
Պատասխանող՝ Ռոբերտ Մկրտչյանին
ք. Երևան, Շարուրի փող. 14շ. բն. 43
Պատասխանող՝ Պետրոս Մկրտչյանին
ք. Երևան, Շարուրի փող. 14շ. բն. 43
Պատասխանող՝ Ջուլիետա Սվենյանին
ք. Երևան, Շարուրի փոԱնդրանիկի 130շ. բն. 30

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Գրիշայի Մկրտչյանի, Լուսինե Գրիշայի Մկրտչյանի, Լիլիթ Գրիշայի Մկրտչյանի, Գրիշա Սուրենի Մկրտչյանի ընդդեմ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, Պետրոս Սուրենի Մկրտչյանի, Ջուլիետա Սիմոնի Սվենյանի՝ բաժնային սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից հայցվորների բաժնեմասն առանձնացնելու, բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցմամբ հայցվորների բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու, կամ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացած գումարը հետագայում բաժնային սեփականության մանակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Պարզաբանում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ նշված քաղաքացիական գործով (նախնական) դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 28-ին, ժամը 12:30-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես գործին մասնակցող անձ։
Հիմք ընդունելով վերոգրյալները` տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`