Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/47706/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
2021, ք. Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. . /010/511813 - 405/406

Ե_____________ Քաղաքացիական գործ ԵԴ/47706/02/21

Նարեկ Աշոտի Ղազարյանին
ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 101 գր.
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Տ.Գրիգորյան) վարույթ է ընդունվել քաղաքացիական գործն ըստ հայցի Նարեկ Աշոտի Ղազարյանի ընդդեմ Լիլիթ Արսենի Բագրատյանի ամուսնալուծության պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:
Արդյունքում, Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Դատական ակտի և դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ թե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունն արվում է ապացույցի ներկայացմամբ և այն փաստի վկայակոչմամբ, որը գործին մասնակցող անձը ցանկանում է ապացուցել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդություն անելիս գործին մասնակցող անձը պարտավոր է համապատասխան գրավոր ապացույցը կամ գրավոր ապացույցի պատճենը, իսկ այն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը գրավոր ներկայացնելու դեպքում նաև միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է հայտարարել գործին մասնակցող այլ անձի ներկայացրած գրավոր ապացույցի ոչ իսկական լինելու մասին մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է մինչ այդ դրա անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր փաստաթղթի իսկությունը վիճարկելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տված կամ վավերացրած փաստաթղթի, ինչպես նաև նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկող գործին մասնակցող անձը կրում է փաստաթղթի ոչ իսկական լինելն ապացուցելու պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունն արվում է այն փաստի մատնանշմամբ, որը գործին մասնակցող անձը ցանկանում է ապացուցել, և իրեղեն ապացույցի ներկայացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իրեղեն ապացույցի նույնականացման տվյալների նշմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդությանն իրեղեն ապացույցը կցելու անհնարինության դեպքում դրան պարտադիր կցվում են ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրեղեն ապացույց թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց՝ դրան կցելով իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը պարտավոր է նշել` երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել այդ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները: Այդ փաստերը չբացահայտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու դեպքում լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները չեն հետազոտվում և հանվում են ապացույցների կազմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց՝ դրան կցելով համապատասխան ապացույցի կրկնօրինակը՝ էլեկտրոնային կրիչի վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման ենթակա այն փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, և առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց առաջին ատյանի դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։ Եթե համապատասխան փորձաքննություն կատարելու համար պահանջվում է լիցենզիա կամ որակավորում, գործին մասնակցող անձը միջնորդությանը կից ներկայացնում է նրա կողմից առաջարկվող մասնագիտացված փորձագիտական հաստատության կամ փորձագետի կողմից այդպիսի փորձաքննություն կատարելու իրավասությունը հավաստող ապացույց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:

Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` հեռ.՝ 010511813/405/406

Էլ. փոստ`