Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 49-48-11- 340, www.court.am, www.datalex.am


02 փետրվարի 2023թ.

«Ուրբանեվենտ Պլյուս» ՍՊԸ-ին
ՌԴ, ք.Մոսկվա, Կունցեվո, Ակադեմիկոս Պավլովի 21 շենք, բն. 1

«Урбаневент Плюс» ООО
РФ, г. Москва, район Кунцево, жилой комплекс
Академика Павлова, дом 21, кв. 1

Ծանուցագիր
Քաղաքացիական գործի համարը` ՍԴ/0695/02/21
Կողմերը և պահանջը` քաղաքացիական գործով ըստ հայցի «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն ընդդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Արմբրոկ» ԲԲԸ-ի, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի, «Արդյունաբերական ընկերություն» /Պրոմիշլեննայա կոմպանիա/ ԲԸ-ի, Հայաստանի Հանրապետության` ի դեմս «ՀՀ վարչապետի աշխատակազմ» պետական մարմնի, «Ուրբանեվենտ Պլյուս» ՍՊԸ-ի, երրորդ անձինք՝ «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի 1,649․003 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին ձեռքբերման նախապատվության իրավունքով օտարված ճանաչելու, «ԶՊՄԿ» ՓԲԸ 412,250 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին ձեռքբերման նախապատվության իրավունքով օտարված /առուվաճառքի պայմանագիրը համարել կնքված/ ճանաչելու, «ԶՊՄԿ» ՓԲԸ 2,061․253 հատ հասարակ բաժնետոմսերը «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին փոխանցելու, «Արմբրոկ» ԲԲԸ-ին և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին 2,061,253 հատ հասարակ բաժնետոմսերը հայցվորի սեփական արժեթղթերի հաշվին փոխանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք 30.01.2023 թվականի որոշումը):
Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 5-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Դատավորի օգնական Եվ. Սահակյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` (+37410) 49-48-11- /340/

Էլ. փոստ`