Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2556/02/21 քաղաքացիական գործով Արման Արարատի Պետրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

27.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«27» փետրվարի, 2023թ.
Նախագահող դատավոր` Դ.Սերոբյան

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
N ԵԴ/2556/02/21 քաղաքացիական գործով


Հայցվոր՝ Արման Արարատի Պետրոսյանի
(ՀՀ, ք. Երևան, Բաբայան 14/8)


Քաղաքացիական գործի համարը` ԵԴ/2556/02/21
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Արման Արարատի Պետրոսյանի ընդդեմ պատասխանող «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին (15.07.2022թ. վճռի դեմ):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին (հիմք` 27.12.2022 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Առդիր` որոշումը`1 թերթից։

Դատավորի օգնական Է. Սարգսյան

Դատարան ներկայանալիս խնդրվում է Ձեր
հետ ներկայացնել նաև Ձեր անձնագիրը,
սոցիալական քարտը դրա առկայության դեպքում

Հասցե` ՀՀ,ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +37410-44-84-08-347

Էլ. փոստ`