Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/1609/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Գնուն Գառնիկի Ասատրյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Ազատավան, Բարեկամության փ․, տ․ 3/1

Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/1609/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի երա Խաչիկի Գևորգյանի ընդդեմ Գնուն Գառնիկի Ասատրյանի՝ երեխաներին բնակելի մակերես հատկացնելու պահանջի մասին։
Գործի դատաքննությունը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 12-ին, ժամը 14։00-ին՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31 դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Քրիստինե Գասպարյան

Հասցե` Արարատի մարզ, ք․ Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` 023645350

Էլ. փոստ`