Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/48001/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Աստղիկ Վարոսյանին
/ ք.Երևան, Մ.Մելիքյան 14շ. բն.6/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/48001/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՙՙԳլոբալ Կրեդիտ՚՚ ՈՒՎԿ ՓԲԸ ներկայացուցիչ՝ Խաչատուր Օհանյանի ընդդեմ պատասխանող Վահագն Արթուրի Հակոբյանի,երրորդ անձինք՝ Արթուր Անուշավանի Հակոբյանի, Աստղիկ Սամսոնի Վարոսյանի և Դավիթ Արթուրի Հակոբյանի՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու,իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/48001/02/22 քաղաքացիական գործով 30.05.2023թ.–ին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 093-01-09-28

Էլ. փոստ`