Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48821/02/21 քաղաքացիական գործով Բարսեղ Հակոբի Մկոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/48821/02/21

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

03 մարտի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, քննարկելով ըստ հայցի Մարուսյա Խաչիկի Մարգարյանի ընդդեմ Բարսեղ Հակոբի Մկոյանի, Գարսևան Հարությունի Պողոսյանի ՝ բաժնային սեփականության ներքո գտնվեղ գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Սուքոյան) 15.11.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Դատավոր Ա.Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 27.02.2023թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 28.02.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/48821/02/21 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. հունիսի 6-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`