Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/64662/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Նարինե Արմենի Ավանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Սարգիս Արմենի Ավանյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Արթուր Երջանիկի Ավանյանի, Հովհաննես Երջանիկի Ավանյանի, Անահիտ Երջանիկի Սիմոնյանի, Նարինե Արմենի Ավանյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Սարգիս Արմենի Ավանյանի ընդդեմ Արթուր Երջանիկի Ավանյանի, Հովհաննես Երջանիկի Ավանյանի, Անահիտ Երջանիկի Սիմոնյանի, Նարինե Արմենի Ավանյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 03.04.2023 թվականին, ժամը` 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`