Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/10749/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/10749/02/22
ԴԴ 23
«____»______________ 2023թ.
Պատասխանող` Մարգարիտա Մարտիրոսյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, 4-րդ թաղամաս, 2 փողոց, հող35/1

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Մարգարիտա Մարտիրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի կողմից 15.03.2023 թվականին դատարան է ներկայացվել 03.03.2023 թվականին կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
Նկատի ունենալով, որ դատարան է ներկայացվել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության գրավոր տեքստը, դատարանը թիվ ԿԴ/10749/02/22 քաղաքացիական գործով հրավիրել է դատական նիստ :
Դատական նիստը նշանակվել է 2023 թվականի ապրիլի 03-ին, ժամը 17:00-ին (դատական նիստերի դահլիճ 1) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան(ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն Դուք, որպես գործին մասնակցող անձ սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեք. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`