Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/24900/02/21 քաղաքացիական գործ

24.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵԴ/24900/02/21
23.03.2023 թվական
Դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Տիգրան Ժորայի Ավագյանին
/Ռուսաստանի Դաշնություն, Իրկուտսկի մարզ, Ուսոլե-Սիբիրսկոյե քաղաք, Ստոպանի փողոց 53, բնակարան 80/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/24900/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Ժորայի Ավագյանի և Ռուզաննա Ժորայի Ավագյանի ընդդեմ Տիգրան Ժորայի Ավագյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 20.06.2023 թվականին, ժամը 11:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (քաղաք Երևան, Աջափնյակ-2 նստավայր, Հալաբյան 41ա):
Խնդրվում է ապահովել ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի օգնական` Մ. Լևոնյան

Հասցե` Հալաբյան 41 ա

Հեռ..` 010-51-18-13-429

Էլ. փոստ`