ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԱՐԱԴ2/0092/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
29.03.2023
«Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին
(ք.Երևան, Սվաճյան փողոց, 12/7)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Զորիկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 08.02.2023 թվականի որոշման դեմ թիվ ԱՐԱԴ2/0092/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Զորիկ Հովհաննիսյանի ընդդեմ Արա Սուքիասյանի, Կարեն Հարությունյանի, «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի, «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործով պատասխանող «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք.Երևան, Սվաճյան փողոց, 12/7 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`