Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԱՐԱԴ2/0092/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

29.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ին
(Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Ճամբարակի խճուղի 6/3)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Զորիկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 08.02.2023 թվականի որոշման դեմ թիվ ԱՐԱԴ2/0092/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Զորիկ Հովհաննիսյանի ընդդեմ Արա Սուքիասյանի, Կարեն Հարությունյանի, «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի, «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործով պատասխանող «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Ճամբարակի խճուղի 6/3 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`